Ազնավուրը չիլիական պարբերականին պատմել է հայերի տաղանդի մասին
Հայերը շարունակում են շնորհակալ լինել այն երկրներին, որոնք ընդունել են նրանց 1915թ. Ցեղասպանությունից հետո,- La Tercera չիլիական պարբերականին տված հարցազրույցի ժամանակ ասել է աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրը։
Աղբյուրը հայտնում է, որ նա մարտի 11-ին մենահամերգ է ունենալու Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյում։
«Երբ 1915-ի Ցեղսպանության հետևանքով հայերը ստիպված լքեցին իրենց տները, նրանց ապաստան տվեցին աշխարհի տարբեր երկրներ: Մենք աշխատում էինք հանգիստ, առանց ջանք խնայելու և ինտեգրվեցինք այդ հասարակություններում, քանի որ շատ տաղանդավոր ժողովուրդ ենք»,-ասել է Ազնավուրը:
Նրա խոսքով՝ 20-րդ դարի սկզբին աշխարհի տարբեր երկրներ արտագաղթած հայերը ձգտում էին հաջողության և բարձունքների հասան գրեթե բոլոր ոլորտներում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան