Արսեն Վենգեր. «Դժվար է մարսել կատարվածը»
«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մեկնաբանել է «Բավարիայից» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի խաղում իր թիմի կրած պարտությունը 1։5 հաշվով։
«Կարծում եմ՝ կարողացանք ցուցադրել հենց այն ֆուտբոլը, որի հույսն ունեինք։ Թիմը շատ արագ էր գործում ու ճնշում գործադրում «Բավարիայի» վրա։ Որոշ պահերի բախտը չժպտաց մեզ, իսկ երբեմն նաև մրցավարը մեր կողմից չէր։ Օրինակ՝ Ուոլկոտի դեմ պայքարում ակնհայտ 11 մետրանոց կար, Լևանդովսկին խաղից դուրս վիճակում էր... Դժվար է մարսել կատարվածը։ Տղաները շատ աշխատեցին ու որակյալ խաղ ցուցադրեցին։ Երբ դու պետք է 4 գոլ խփես, իսկ քո խաղացողին հեռացնում են, ֆուտբոլիստները կորցնում են հավատը և սկսում այդ առաքելությունն անհնար համարել»,- Վենգերի խոսքերը մեջբերել է sport.ru-ն։