Բիշարյան. Կանայք պետք է որոշումներ կայացնողներ լինեն
Մենք պետք է հասնենք նրան, որ բազմաթիվ պետական պաշտոններում կանայք շատ լինեն: Կանայք պետք է որոշումներ կայացնողներ լինեն: Այն ոլորտներում, որտեղ կոռուպցիա շատ կա, պետք է կանայք լինեն: Ես վստահ եմ, ինչպես իրենց տունն ու տան անկյուններն են մաքուր ու թափանցիկ պահում, այնպես էլ քաղաքականության մեջ են նույն ձեռագրով գործելու,-կանանց հետ նախընտրական հանդիպմանը հայտարարեց «Հայկական վերածնունդ» կուսակցության ներկայացուցիչ Հեղինե Բիշարյանը:
Նա նշեց, որ Հայաստանում կանայք մեծ ներուժ ունեն, սակայն դա պետության կառավարման գործում շատ քիչ է օգտագործվում և հայնեց, թե իրենք հանդես են գալու նախաձեռնություններով, որոնք փոխելու են կնոջ կյանքը:
«Այսօր չէ, որ մեր նախընտրական ծրագրերում կան այդ մասին դրույթներ, մենք հանդես ենք եկել տարբեր նախաձեռնություններով, որոնց առանցքում կին է»,-ասաց նա:
Բիշարյանը կանանց կոչ արեց ակտիվ լինել, պայքարել:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան