Մեր խնդիրը հուսահատության պատնեշը ճեղքելն է. Նիկոլ Փաշինյան
Պատգամավորության թեկնածու Նիկոլ Փաշինյաը «Ելք» դաշինքի այսօր կայացած հանրահավաքում իր խոսքն սկսեց Հովհաննես Շիրազի «Գարնանամուտ» բանաստեղծության ընթերցմամբ՝ նշելով, որ ստեղծագործության տողերը խիստ պատեհ են նախընտրական այս օրերի համար։
«Մենք գնում ենք թաղեթաղ, փողոցից փողոց և մարդկանց ասում, որ մեր ամենամեծ թշնամին հուսահատությունն է։ Մեր խնդիրը հուսահատության պատնեշը ճեղքելն է։ Այնքան, ինչքան մենք ենք քննադատել և քննադատում իշխանություններին, մյուս ուժերը 3 տարի 24 ժամով՝ շաբաթ-կիրակի օրերն էլ իրար հետ, պետք է քննադատեն, որ մեզ հասնեն»,- ասաց նա։
Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ Սերժ Սարգսյանի ղեկավարման օրոք հայ ժողովուրդը 800 հա հողատարածք է կորցրել, երկրի անվտանգությունն ապահովվում են 80-ականների զենքերով։ Նրա խոսքով, Հայաստանը վերջին 7-8 տարիներին անվտանգության ռազմավարական պլամավորման մեջ կոպտագույն սխալներ է գործել, և մինչ Ադրբեջանը զինում էր իր առաջնագիծը, բարձրագույն ղեկավարությունը սահմանին «կանսերվի տուփեր» էր շարում։
«Այդ ինչպե՞ս է՝ կործանիչ կոստյումներ, ավտոմեքենաներ, առանձնատեր ունեք, բայց կործանիչ ավիացիա չունեք։ Վարչապետ Կարեն Կարապետյանն ասում է ՝ մեր տանկերը խոդի չեն ընկնում։ Բա ինչո՞ւ չեն ընկնում։ Ավելի լավ էր՝ ՀՀԿ-ի պաստառների փոխարեն խոդի չընկող տանկ նկարեին, վրան գրեին «Անվտանգություն»,- ասաց նա։
Նիկոլ Փաշինյանը նկատեց՝ վարչապետ Կարեն Կարապետյանի նախանշած առաջընթացի գործընկերը Մալաթիա վարչական շրջանյում Սամվել Ալեքսանյանն է, Կենտրոն վարչական շրջանում՝ Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի եղբայրը՝ Հակոբ Բեգլարյանը։
«Սա քաղաքական կինո է։ Մենք ժողովրդին օգնելու ենք մերժել այդ կինոն։ Պաշտոնական տվյալներով այսօր Հայաստան բանան է ներկրում 48 ընկերություն, բայց դրանք ընկերություններ չեն, այլ պապականեր՝ մարդիկ, ովքեր վճարի դիմաց գրանցում են ՍՊԸ և իբրև բանան ներկրում։ Մենք պետք է առերեսվենք այս իրականության հետ և փոխենք այն։ ՀՀ քաղաքացին է որոշողը, իսկ մենք՝ այդ որոշումը կյանքի կոչող։ Հետևաբար հորդորում ենք ապրիլի 2-ին գնալ ընտրատեղամաս, վերցնել թիվ 1 ընտրաթերթիկը և քվերակել «Ելք»-ի օգտին։ Մենք ձեր ընտրությունը կդարձնենք իրականություն։ Մի հուահատվեք, որովհետև ելք կա»,- ամփոփեց պատգամավորը։։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան