«Եվրատեսիլ-2017»-ի տոմսերը բավարար չեն
Բազմաթիվ օտարերկրացիները չեն կարողանա ներկա գտնվել «Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթին տոմսերի սահմանափակ քանակի պատճառով: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է «Եվրատեսիլ» մրցույթի պրոդյուսեր Պավել Գրիցակը:
Նա նշել է, որ Միջազգային ցուցահանդեսային կենտրոնը, որտեղ կայանալու է այս տարվա մրցույթը, վերջին հինգ տարվա ընթացքում «Եվրատեսիլ»-ի անցկացման ամենափոքր հարթակն է (մոտ 8 հազար տեղ):
Պ. Գրիցակը նաև ասել է, որ եվրոպացիներն ընդհանրապես չեն վախենում Ուկրաինա գնալուց, թեև կան մի քանի պատվիրակություններ, ովքեր դիմել են անվտանգության միջոցառումներն ուժեղացնելու համար:
«Կան մի քանի պատվիրակություններ, և ոչ միայն Ռուսաստանից, ովքեր խնդրում են ուժեղացնել անվտանգության միջոցառումները, կազմակերպիչներն ընդառաջ են գնում նրանց խնդրանքին»,- ասել է նա:
Նշենք, որ մրցույթն այս տարի կանցկացվի մայիսի 9-ին, 11-ին և 13-ին Կիևում: Ընդհանուր առմամբ, «Եվրատեսիլ-2017»-ին կմասնակցի 43 պետություն: Երգի միջազգային մրցույթին Հայաստանը կներկայացնի Առաջին ալիքի «Դեպի եվրատեսիլ» մրցույթի հաղթող Արծվիկը:
Հարակից հրապարակումներ`
- Կազմակերպիչներն արդեն վաճառել են «Եվրատեսիլ-2017»-ի շուրջ 15 հազար տոմս
- NYT: Կիևում մեծ խնդիրներ են առաջացել «Եվրատեսիլ»-ի կազմակերպման հետ կապված
- Ուկրաինայում հետաձգել են «Եվրատեսիլ-2017-ի» տոմսերի վաճառքը
- Ուկրաինան կթողնի «Եվրատեսիլ»-ին բոլոր նրանց, ովքեր «վտանգ չեն ներկայացնում»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան