Զինեդին Զիդան. «Ռեալը» միանգամից չգտավ իր խաղը»
«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է «Նապոլիի» նկատմամբ իր թիմի՝ 3։1 հաշվով տոնած հաղթանակը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում։
«Առաջին խաղակեսում մեր թիմի համար հեշտ չէր, միանգամից չգտանք մեր խաղը, մինչդեռ «Նապոլիին» դա հաջողվեց։ Սակայն «Ռեալը» կարողացավ դիմանալ մրցակցի ճնշմանը և հավասարեցնել դրությունը։ Չեմ կարծում, որ բախտը ժպտաց մեզ, ֆուտբոլում ընդհանրապես չկա այնպիսի հասկացություն, ինչպիսին հաջողությունն է։ 3։1 հաշիվն ինքնին խոսուն է, և մենք ցուցադրեցինք մեր կարգն ու որոշակի պահերի նաև դժվարություններ ունեցանք»,- Զիդանի խոսքերը մեջբերել է sport.ru-ն։