Մեր պետության նավը պետք է ճիշտ կառավարել. Լևոն Զուրաբյան
«Իրավիճակն այնպիսին է, որ ինչքան Հայաստանը հեռու մնա խաղաղության հասատումից, այնքան կմոտենա պատերազմին: Պատերազմն արագ կերպով մոտենում է մեր սահմաններին, այն արդեն մոտեցել է, ունենում ենք առանձին դրսևորումներ, բռնկումներ, ապրիլյան պատերամզը դրա նախերգանքն է»,- Կոնգրես-ՀԺԿ դաշինքի «Կանայք հանուն Խաղաղության» միջոցառմանը լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԿ փոխնախագահ, դաշինքի անդամ Լևոն Զուրաբյանը:
Նա նշեց, որ պատերազմը շատ մոտ է, ճիշտ քաղաքականության վերելով՝ պետք է ժողովրդին փրկել վերահաս վտանգից:
«Դրա համար գոյություն ունի հստակ ռազմավարություն, այն է՝ 1994 թվականին ռազմի դաշտում ձեռք բերված մեր հաղթանակի իրավական ձևակերպումը՝ միջազգային հանրության կողմից երաշխավորված խաղաղության պայմանագրով:
Մեր պետության նավը պետք է ճիշտ կառավարել, ճիշտ նավարկության դեպքում մենք կհասնենք ապահով հանգրվան, դրա համար պետք են նավարկման լավագույն մասնագետները»,- ասաց Լ. Զուրաբյանը:
Հարակից հրապարակումներ`
- Լ.Զուրաբյան. Մեր անվտանգության, Արցախի պահպանման միակ տարբերակը և հնարավորությունը խաղաղության կնքումն է
- Լ. Զուրաբյան. Լևոն Տեր-Պետրոսյանը մեր ընտրարշավի կանոններին չի ենթարկվում
- Մեր ծրագիրն իրականում սովորական նախընտրական ծրագիր չէ. Լևոն Զուրաբյան
- Լևոն Զուրաբյան. Մենք աստիճանաբար սլանում ենք դեպի պատերազմական էսկալյացիա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան