Կոմկուսը նշեց Մարտի 8-ը
Հայաստանի կոմունիստական կուսակցությունը Կանանց միջազգային օրվա առթիվ Երևանի Հյուսիսային պողոտայում կազմակերպել էր միջոցառում: Կուսակցության անդամները անցորդ կանաց բաժանում էին վարդեր և շնորհավորանքներ հղում:
Առաջադիմական կուսակցության նախագահ Վազգեն Սաֆարյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց. «Շատ կարևոր է, որ մեր կուսակցության ցուցակում մեծ թվով կանայք են ընդգրկված, որոնք հեղինակություն վայելում հասարակությունում: Ցուցակում ընդգրկված են գիտության դոկտորներ, վաստակավոր արտիստներ, գործիչներ, արտադրության ղեկավարներ և այլն: Այդ առումով մենք տարբերվում ենք մյուս քաղաքական ուժերից, քանզի մեր ցուցակի կանայք մեծ ներդրում ունեն թե արդյունաբերության, թե մշակույթի, թե գիտության ոլորտներում»:
Նա հույս հայտնեց, որ կոմունիստական կուսակցությունը կկարողանա անցնել խորհրդարան, և այդ կանայք իրենց գիտելիքները, փորձը և ընդունակությունները կծառայեցնեն ի շահ հայրենիքի։
«Այս օրը աշխարհի բոլոր կանայք միմյանց պետք է համերաշխություն հայտնեն, որպեսզի չլինեն արյունահեղություններ, պետությունները միմյանց չվախեցնեն։ Այս պայքարում շատ մեծ է կնոջ դերը»,-ասաց Սաֆարյանը։
Նա ցավ հայտնեց նաև, որ մեր կանայք այսօր քիչ են ներգրավված տնտեսության հիմնական ճյուղում՝ արդյունաբերության մեջ. «Մեր խնդիրն է փոխել տնտեսական քաղաքականությւոնը, բարձրացնել կանանց դերը հանրային կյանքում և հասնել նրան, որ Հայաստանը դառնա սոցիալական զարգացած երկիր»։
Մեզ հետ զրույցում կոմկուսի ընտրացումցակում ընդգրկված տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Իրինա Հովակիմյան նշեց, որ եթե ԱԺ անդամ դառնա, մեծ ներդրում պետք է ունենա գիտության զարգացման, գիտական գործընթացների, ձեռնարկությունների բացման գործում։
«Դրանով մենք ոչ միայն կմտնենք միջազգային ասպարեզ մեր գիտական աշխատություններով, այլև կնպաստենք տնտեսության բարգավաճման գործընթացներին։ Կարծում եմ, որ մեր կուսակցությունը կհաղթահարի մինիմում հինգ տոկոսի շեմը»,-ասաց նա։
Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի քարտուղար Գագիկ Մանուկյանն էլ լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ քարոզարշավը սկսել են Տավուշից, այնուհետև այցելել ենք Կոտայքի մարզ. «Հանրապետությունում ունենք 36 շտաբ և այդ շտաբները կարողանում են ապահովել քարոզարշավի բնականոն ընթացքը: Այս մի քանի օրվա քարոզարշավը ցույց տվեց, որ ժողովրդի մեջ մեծ է պահանջարկը կոմունիստական գաղափարախոսության նկատմամբ»։
Հարակից հրապարակումներ`
- Մեզ համար պարարտ հող կա՝ ԱԺ անցնելու. Տաճատ Սարգսյան
- Կոմունիստների նկատմամբ հանրային պահանջ կա. Վազգեն Սաֆարյան
- Ես զարմանում եմ այսօրվա ստեղծված քաղաքական դաշտի վրա. Տաճատ Սարգսյան
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան