Հայաստան կայցելի Հունաստանի արտաքին գործերի նախարարը
Մարտի 8-ից 10-ը արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան պաշտոնական այց կկատարի Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Կոցիասը:
ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Հունաստանի արտգործնախարարին կընդունեն Հանրապետության Նախագահն ու Ամենայն Հայոց Կաթողիկոսը։
Նիկոս Կոցիասը հանդիպումներ կունենա վարչապետ Կարեն Կարապետյանի, ինչպես նաև՝ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ:
Մարտի 10-ին կկայանան Հայաստանի և Հունաստանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները և համատեղ մամուլի ասուլիսը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին