Մաուրիցիո Սարրի. «Եթե մտածենք միայն մեր խաղի մասին, լավատեսության առիթ ունենք»
«Նապոլիի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարրին խոսել է «Ռեալի» հետ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան հանդիպման մասին։
«Մեկնարկային 55 րոպեն շատ լավ անցկացրեցինք։ Սակայն որպեսզի պահպանեինք առաջարկած տեմպը, մեզ մոտիվացիա էր պետք, ինչը չկար բաց թողած գոլերից հետո։ Դրանցից հետո պարզ դարձավ, որ ելքը հաջորդ փուլ հնարավոր չէ։ Կորցրեցինք մոտիվացիան և դադարեցինք ցուցադրել մեր ֆուտբոլը։
Խաղի ընթացքում այնպիսի զգացում ունեցանք, որ քառորդ եզրափակիչ ելքն այնքան էլ հեռու չէ, որովհետև Եվրոպայի լավագույն թիմերից մեկի դեմ խաղում տնօրինում էինք մինչև 55-րդ րոպեն։ Եթե շարունակենք աճել, կարող ենք մրցակցել նաև այս մակարդակով։
Երիտասարդ թիմ ունենք, և մեզ լուսավոր ապագա է սպասվում։ Վերջին քայլն ամենաբարդն է, սակայն ես կարծում եմ, որ ի վիճակի ենք դա անել։
«Ռեալն» ուժեղ մրցակից է։ Մեզ հաջողություն էր պետք, որպեսզի պահպանեինք ինտրիգը և հաշիվը դարձնեինք 2։0։ Դա մեզ լրացուցիչ ուժ կհաղորդեր։
Եթե մտածենք ոչ թե արդյունքի, այլ խաղի մասին, լավատեսության առիթ ունենք՝ կապված թիմի ապագայի հետ։ Այն փաստը, որ 55 րոպեի ընթացքում մեզ հաջողվեց մրցակցել լավագույն թիմի հետ, պետք է վստահություն հաղորդի մեզ սեփական ուժերի նկատմամբ»,- Սարրիի խոսքերը մեջբերել է sports.ru-ն։