Մխիթարյանը մեկնել է Ռոստով
Ժոզե Մոուրինյոն Ռոստով է տարել «Մանչեսթեր Յունայթեդի» առաջին թիմի 20 ֆուտբոլիստների։ Այս մասին հայտնում է manutd.ru-ն։ Անգլիական թիմը երեկ է ժամանել Ռուսաստան և վաղը «Օլիմպ-2» մարզադաշտում Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆի շրջանակներում կհանդիպի ռոստովյան թիմի հետ։
Էրիկ Բային մնացել է Մանչեսթերում, քանզի «Սենթ Էթիենի» հետ պատասխան խաղում որակազրկվել է 1 հանդիպումով։ Լյուկ Շոուն և Ուեյն Ռունին «Բորնմուտի» հետ խաղում ասպարեզ են դուրս եկել մեկնարկային կազմում, սակայն չեն մեկնել Ռուսաստան։ Բաստիան Շվայնշտայգերը թեթև վնասվածք ունի և մնացել է տանը։
Սակայն նաև լավ նորություններ կան. թիմի կազմում «Ռոստով» է մեկնել Հենրիխ Մխիթարյանը։
Դարպասապահներ՝ Դե Հեա, Ռոմերո, Օ՚Հարա։
Պաշտպաններ՝ Վալենսիա, Ջոնս, Ռոխո, Սմոլլինգ, Բլինդ, Դարմիան, Յանգ։
Կիսապաշտպաններ՝ Կարրիկ, Էրրերա, Ֆելլաինի, Պոգբա, Մատա, Լինգարդ, Մխիթարյան։
Հարձակվողներ՝ Մարսիալ, Ռեշֆորդ, Իբրահիմովիչ։