Քնելուց առաջ խորհեք ձեր ձայնի համար, որը կարող է տնօրինել ապագայի օրը. Սասուն Միքայելյան
«Ելք» դաշինքի հիմնական մրցակիցը հուսալքությունն է,- հանրահավաքի ժամանակ այս մասին հայտարարեց դաշինքի ցուցակով պատգամավորության թեկնածու առաջադրված Արտակ Զեյնալյանը՝ հավելելով, որ ապրիլի 2-ին քաղաքացիները պետք է որոշում կայացնեն՝ ովքեր են իրենց անունից ձևավորելու իշխանությունը։ Նրա խոսքով, ընտրողը պետք է որոշի ում ձայն տալ՝ իշխանությունը, թե Հայաստանի ապագային։
Անդրադառնալով դատարանների անկախության թեմային՝ Զեյնալյանը նշեց, դրանք պետք է արդարադատություն իրականացնի ժողովրդի անունից, ոչ թե ենթարկվեն իշխանությանը։ «Մենք հասնելու ենք նրան, որ պաշտոնյաները կատարեն այն, ինչ նրանց կլիազորի ԱԺ-ն։ Մենք մեր երկրի համար ուզում ենք ձևավորել նորմալ իրավական դաշտ»,- ասաց նա։
Դաշինքի անդամ Սասուն Միքայելյանն էլ իր հերթին հայտարարեց, որ այսօրվա հանրահավաքն ինքը համարում է քաղաքական զորակոչ։ «Այն անձինք, ովքեր մտահոգ են երկրի ապագայի համար, ովքեր իրենց երեխաների ապագան տեսնում են ՅՀայաստանում, պետք է զորավիգ կանգնեն մեզ։ «Ելքի» անդամներն այս տարիների ընթացքում ապացուցել են, որ ժողովրդին չեն լքել։ Եղել է, կներեք արտահայտությանս, «տուման ի մառոզ», բայց մենք ձեզ չենք լքել։ Իմ խնդրանքն է՝ զորավիգ եղեք «Ելքին»՝ հեռացնելու այսօրվա կոռուպցիոն, կեղտոտ համակարգը։ Քնելուց առաջ խորհեք ձեր ձայնի համար, որը կարող է տնօրինել ապագայի օրը»,- ամփոփեց նա։
Հանրահավաքին ելույթ ունեցավ նաև դաշինքի անդամ Ռոմանոս Պետրոսյանը, ով ներկաներին հորդորեց ապրիլի 2-ին ձայն տալ «Ելք»-ին՝ սկիզբ դնելով երկար սպասված փոփոխություններին։ «Մեր օգտին քվեարկելով՝ դուք «այո» եք ասելու փոփոխություններին։ Դիմումե մ նաև Սփյուռքին։ Սիրելի փյուռք, այդ օրերին այցելեք Հայաստան, միացեք մեզ՝ ունենալու այնպիսի Հայաստան, որի հետ կապում ենք ապագայի հույսերը։ «Ելք» դաշինքի տեսլականն է ունենանլ, հզոր, զարգացած, ինդուստրիալ Հայաստան»,- ասաց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին