Մարին Լե Պենը փակուղու առաջ է կանգնեցրել Եվրահանձնոժողովին
Ֆրանսիայում Մարին Լե Պենի նախագահ ընտրվելու դեպքում Եվրահանձանժողովը չունի «պլան Բ»: «Գազետա.ռու»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել է տնտեսական ու ֆինանսական հարցերով եվրոկոմիսար Պեր Մոսկովիսին:
«Ես երկար տարիներ զբաղվում եմ քաղաքականությամբ, իմ քաղաքական փորձն ասում է, որ չի կարելի խոսել «Բ պլանի» մասին: Եթե դա անում եք, նշանակում է, որ այլևս չեք հավատում «Ա պլանին»»,-ասել է նա:
Մոսկովիսի խոսքով, «պլան Ա»-ի համաձայն, Լե Պեն պարտվելու է: Զարգացման նման սցենարի դեպքում կհամարեն, որ նախագահի թեկնածուին չի հաջողվել խաբել ֆրանսիացիներին:
Եվրոկոմիսարը նրա հաղթանակը համարել է Եվրոպայի վերջը: Նա կարծիք է հայտնել, որ ԵՄ-ն ցանկանում են քանդել, քանի որ ԱՄՆ-ին կամ Ռուսաստանին ձեռնտու է գործ ունենալ 27 պետությունների հետ, քան մեկ միասնական միավորի:
Հարակից հրապարակումներ`
- Օլանդը հայտարարել է Մարին Լե Պենին խանգարելու մտադրության մասին
- Մարին Լե Պենին Ֆրանսիայի նախագահ տեսնել ցանկացողների թիվն ավելացել է
- Մարին Լե Պենը հրաժարվել է գլուխը ծածկել Լիբանանի գերագույն մուֆթիի հետ հանդիպելու համար
- Մարին Լե Պենը ԵՄ-ին կոչ է արել հրաժարվել եվրոյից
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան