Բեն Ռոտվելը ձախողել է դոպինգ ստուգումը
Ամերիկացի բռնցքամարտիկ Բեն Ռոտվելը, ով նախապատրաստվում էր Ֆաբրիսիո Վերդումի հետ մենամարտին, ձախողել է փետրվարի 6-ին հանձնած դոպինգ ստուգումը: Այս մասին տեղեկացնում է tofight.ru-ն:
Թե ինչ արգելված խթանիչ է հայտնաբերվել, առայժմ չի նշվում: Ռոտվելը ժամանակավորապես որակազրկվել է և, ամենայն հավանականության, մայիսի 13-ին Վերդումի հետ նախատեսված մենամարտը չի կայանա:
«Բժիշկների հսկողության տակ էի և փորձում էի հաղթահարել հիվանդությունը: Ձեր կարծիքը պահեք Ձեզ այնքան ժամանակ, մինչև ամեն ինչ փաստերով չապացուցվի»,- շտապել է արդարանալ Ռոտվելը: