Դանիլյանցը պատասխանել է Մոուրինյոյի քննադատությանը
«Ռոստովի» գլխավոր մարզիչ Իվան Դանիլյանցը խոսել է «Օլիմպ 2» մարզադաշտի խոտածածկի որակի մասին, որն այսօր խիստ քննադատել էր «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն: Այս մասին տեղեկացնում է sports.ru-ն:
«Խոտածածկն իսկապես այն որակը չունի, որին սովոր են մեր մրցակիցները: Բայց խաղադաշտը նույնն է թե մեզ, թե նրանց համար, այս իրողությունը պետք է ընկալել: Ֆուտբոլ մարզաձևը չի բացառում վնասվածքները ոչ մի պարագայում: Իհարկե, խոտածածկի որակից է կախված վնասվածքների ռիսկի գործոնը, սակայն մենք ոչինչ անել չենք կարող:
Հանդիպում ենք անցկացրել «Սպարտայի» հետ ավելի վատ պայմաններում, սակայն այդ հարցը պետք է ուղղել ՈՒԵՖԱ-ին: «Ռոստովը» նույնպես կցանկանար խաղալ այնպիսի մարզադաշտում, ինչպիսին «Մանչեսթեր Յունայթեդինն» է, բայց այսպիսի պայմաններում դա անհնար է»,- ասել է Դանիլյանցը: