Հրաչյա Ռոստոմյան. «Մոր, կնոջ, աղջկա նկատմամբ հարգանքն ու սերը դարերի խորքից է գալիս»
Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը շնորհավորել է Կանանց տոնի առթիվ:
«Սիրելի՛ կանայք, շնորհավորում եմ բոլորիդ մարտի 8-ի՝ գարնանային ամենագեղեցիկ տոնի կապակցությամբ, մաղթում եմ բոլորիդ կանացի երջանկություն, հաջողություններ, առողջություն և ամենայն բարիք:
Մոր, կնոջ, աղջկա նկատմամբ հարգանքն ու սերը հայկական ընտանիքներում դարերի խորքից է գալիս, ինչը ավանդաբար շարունակվում է նաև այսօր: Ես միանում եմ այսօր ձեզ հասցեագրված բոլոր շնորհավորանքներին և մաղթում եմ բոլորիդ միշտ շրջապատված լինել սիրով և հոգատարությամբ»,-ներկայացնում է նախարարության պաշտոնական կայքը::