Ռոստովի հայ երկրպագուները Մխիթարյանից կպահանջեն գոլ չխփել
Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչ փուլի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ վաղը կայանալիք հանդիպմանը «Ռոստովի» ֆուտբոլիստներն ու երկրպագուներն սպասում են անհամբեր, քանզի իրենց համար տոն է նման մրցակցի սեփական հարկի տակ ընդունելը:
Ինչպես տեղեկացնում է sports.ru-ն, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և մանկունյանցիների կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին խոսել է ռուսական թիմի գլխավոր մարզիչ հայազգի Իվան Դանիլյանցը:
«Հաճելի է, որ իմ հայրենակից Հենրիխ Մխիթարյանը խաղում է նման բարձրակարգ թիմում: Չեմ ցանկանում թերագնահատել ոչ նրան, ոչ էլ նրա թիմակիցներին: Այնտեղ հավաքված են վտանգավոր ֆուտբոլիստներ:
Վաղը տրիբունաներում կլինեն շատ հայ երկրպագուներ, ովքեր, բնական է, Մխիթարյանին կաջակցեն, սակայն ես հանդիպել եմ նրանց հետ և պայմանավորվել, որ խաղի ժամանակ նրանք Մխիթարյանին բղավեն` «Չխփել»,- ասել է Դանիլյանցը: