Մոուրինյոն դեռ չի կողմնորոշվել Մխիթարյանի հարցում
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչ փուլի «Ռոստովի» հետ հանդիպման նախաշեմին քննադատել է Դոնի Ռոստովի «Օլիմպ 2» մարզադաշտը: Այս մասին տեղեկացնում է «Mirror»-ը:
«Չեմ ուզում հավատալ, որ պետք է հանդես գանք այս խաղադաշտում, եթե այն կարելի է խաղաադաշտ անվանել: Չգիտեմ, թե ինչ կազմով ենք հանդես գալու, չգիտեմ, կմասնակցի՞ արդյոք Մխիթարյանը, թե՞ ոչ: Դեռ շատ բաների մասին պետք է մտածեմ, քանի որ սպասում էի ավելի լավ պայմաններ:
«Ռոստովը» լավ թիմ է: «Այաքսի», «Բավարիայի» և «Ատլետիկոյի» հետ դիմակայություններում խաղադաշտն այսքան սարսափելի տեսք չուներ: Զարմացած եմ տեսածովս: Ի դեպ, իմ թիմն այս մարզադաշտում նախախաղային մարզումներ չի անցկացնի»,- ասել է Մոուրինյոն: