
Սերենա Ուիլյամսը չի մասնակցի Ինդիան-Ուելսի և Մայամիի մրցաշարերին
Աշխարհի թիվ 1 ռակետ, ամերիկուհի Սերենա Ուիլյամսը հրաժարվել է մանսակցել թենիսի Ինդիան-Ուելսի և Մայամիի մրցաշարերին: Այս մասին տեղեկացնում է «Isport»-ը:
«Ինքս էլ հիասթափված եմ, որ չեմ կարողանա մասնակցել այս մրցաշարերին, սակայն ծնկիս պատճառով չեմ կարողանում շարունակել մարզումներս: Ամեն դեպքում, կշարունակեմ դրական տրամադրվել և վերադառնալ կորտ, հենց նման հնարավորություն ունենամ»,- ասել է Սերենան:
Հիշեցնենք, որ Ինդիան-Ուելսի մրցաշարն արդեն մեկնարկել է և կավարտվի մարտի 19-ին, իսկ Մայամիի մրցաշարը կկայանա մարտի 21-ից ապրիլի 2-ը:
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին