Գիտենք ժողովրդի խնդիրների մասին, բոլորը գիտենք, օդից չենք իջել. Գագիկ Ծառուկյան
Այսօր «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Արմավիր քաղաքի բնակիչների հետ:
Իր ելույթում նա նշել է, որ գյուղացիներին հուզող առաջնային խնդիրը վարկային տոկոսներն են: Ըստ Գագիկ Ծառուկյանի՝ Հայաստանում այսօր կա 650 հազար ընտանիք և 1 մլն 400 հազար վարկառու:
«Այսինքն՝ ամեն ընտանիքից երկու-երեք անդամ վարկի տակ է»,- ասել է նա:
Գագիկ Ծառուկյանը միաժամանակ նշել է, որ պետք է գյուղացիներին վարկերը տրամադրել 2-5 տոկոսով, թոշակները բարձրացնել, պետք է փոքր և միջին բիզնեսը հարկերից ազատել:
«Գիտենք մեր պետության հնարավորությունները, գիտենք ժողովրդի խնդիրների մասին, բոլորը գիտենք, օդից չենք իջել, այսօր եկել եմ ոչ թե պաշտոնի, գումարի համար, այլ տեսնելով, որ ձեր վիճակը ծանր է մերն ավելի է ծանրանում: 2009թ-ից հետո բոլորդ կարող եք ձեր վրա զգալ, որ վիճակը օր-օրի վատացել է, իսկ այսպես շարունակվելով ավելի է վատանալու: Ում ուզում եք հավատացեք, ում ուզում եք ձեր ձայն տվեք, բայց մեր ծրագրի 15 կետերը պետք է իրականություն դառնան: Մենք պատրաստ ենք այդ ծանրության տակ ընկնելու՝ մեր խոսքը միշտ գործ է եղել: Առաջին ամսվա ընթացքում մեր 15 կետերը իրականություն կդարձնենք, իսկ դրանից հետո կիրականացնենք մյուս ծրագրերը»,- հայտարարեց Գագիկ Ծառուկյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին