Ճանաչեք ձեր թեկնածուներին. Թիվ 11 ընտրատարածք
«Ելք» դաշինքը Շիրակի մարզն ընդգրկող թիվ 11 ընտրատարածքի տարածքային ցուցակում ներառել է պատգամավորության 7 թեկնածուի՝ այդ թվում՝ araratnews.am լրատվական կայքի խմբագրի օգնական Էմմա Պալյանին, Ջոն Կիրակոսյանի անվան N 20 հիմնական դպրոցից Սոֆիա Հովսեփյանին (նշված չէ՝ վերջինս ինչ պաշտոն է դպրոցում զբաղեցնում), ևս մի քանի գործազուրկ քաղաքացիների։
Ազատ դեմոկրատներ կուսակցությունն այս ընտրատարածքում առաջադրել է պատգամավորության 7 թեկնածուի՝ Պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնայուղի պրոֆեսոր Վարդգես Արամյանին, «ԳԱՍ» ՍՊԸ-ի հիմնադիր Գուրգեն Առաքելյանին, «Ագրո հոլդինգ Արմենիա» ՍՊԸ-ի հիմնադիր Արմեն Խեչոյանին, ինչպես նաև 2 բուժաշխատողի՝ Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի բժիշկ-վիրաբույժ Արթուր Պողոսյանին և Կարմիր խաչի վերականգնողական կենտրոնի բուժքույր Գոհար Մրտեյանին։
Թիվ 11 ընտրատարածքում Հայկական վերածնունդն էլ առաջադրել է միանգամից 15 թեկնածուի, այդ թվում՝ ԱԺ պատգամավոր Հովհաննես Մարգարյանին, Առափի համայնքի ղեկավար Ալբերտ Այվազյանին, Գյումրու թիվ 26 դպրոցի ուսուցիչ Կարեն Մանուկյանին, ՀՎԿ աշխատակազմից Անահիտ Եղոյանին, , Մեղրաշեն գյուղի գյուղապետ Հունան Պետրոսյանին և տարբեր ոլորտներ ներկայացնող ևս մի քանի քաղաքացիերի։
Նույն ընտրատարածքում առաջադրված պատգամավորության թեկնածուների թվով հետ չի մնում նաև «Ծառուկյան» դաշինքը։ Թիվ 11-ում դաշինքի ցուցակում հայտնվել են Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի պրոֆեսոր Վարդևան Գրիգորյանը, Գոգհովիտի միջնակարգ դպրոցի ֆիզկուլտուրայի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Վարուժան Հարությունյանը, «Կումայրի» բժշկական կենտրոնի բուժքույր Անահիտ Աղասյանը, ՀԱՕԿ գործավար Մարինե Ստեմպելը, զբաղվածություն չունեցող մի քանի քաղաքացիները։
ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի թեկնածուները Շիրակի մարզում 11-ն են՝ «Փոկաս» ՍՊԸ-ի հաշվապահՇալիկո Զորյանը, Հայ-ֆրանսիական բերակամության այգու պահակ Մանուկ Հարությունյնաը, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ուսուցիչ Վահրամ Թոքմաջյանը, գործազուրկ մի շարք քաղաքացիներ։
ՀՀԿ-ն թին 11-ում առաջադրել է հանրությանը հայտնի այնպիսի անձանց, ինչպիսիք են ԱԺ պատգամավորներ Մարտուն Գրիգորյանը, Արման Սահակյանը և Մուշեղ Պետոյանը, ինչպես նաև ՀՀ նախագահի վերահսկողության ծառայության պետ Ֆելիքս Ցոլակյանը։ Ցուցակով առաջադրվածների թվում են նաև ոմանկավարներ, գյուղապետեր։
ՀԿԿ թիմի մեծ մասը բաղկացած է թշակառուներից և գործազուրկ քաղաքացիներից։ Առաջադրված են նաև ՀԿԿ Ամասիայի շրջկոմի առաջին քարտուղար Ազատ Հովհաննիսյանը, ՀԿԿ Գյումրիի քաղկոմի 2-րդ քարտուղար Կոնստանտին Ղավազյանը, «Նաիրիտ» ՓԲԸ-ի արտադրամասի պետ Արմեն Մանուկյանը։
«ՕՐՕ» դաշինքը Շիրակի մարզն ընդգրկող թիվ 11 ընտրատարածքի տարածքային ցուցակում ներառել է պատգամավորության 12 թեկնածուի՝ այդ թվում՝ «Արդարություն» կուակցության նախագահ Արթուր Բալոյանին, լրագրող Բելլա Հովհաննիսյանին, Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանին«Սփյուռ» տեղեկատուի աշխատակից Ռիմա Սարգսյանին։
Բազմամարդ է նաև ՀՅԴ տարածքային ցուցակը։ Դրանում ընդգրկված են ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Ռոմիկ Մանուկյանը, Գյումրու Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի տնօրեն Աշոտ Կուրղինյանը, Ախուրյան համայնքի ղեկավար Արծրունի Իգիթյանը, Շիրակի մարզպետի խորհրդական Կառլեն Աբրահամյնաը և այլոք։
Հարակից հրապարակումներ`
- Ճանաչեք ձեր թեկնածուներին. Թիվ 10 ընտրատարածք
- Ճանաչեք ձեր թեկնածուներին. Թիվ 9 ընտրատարածք
- Ճանաչեք ձեր թեկնածուներին. Թիվ 8 ընտրատարածք
- Ճանաչեք ձեր թեկնածուներին. Թիվ 7 ընտրատարածք
- Ճանաչեք ձեր թեկնածուներին. Թիվ 6 ընտրատարածք
- Ճանաչեք ձեր թեկնածուներին՝ թիվ 5 ընտրատարածք
- Ճանաչեք ձեր թեկնածուներին. Թիվ 4 ընտրատարածք
- Թիվ 2 ընտրատարածքի ռեյտինգային կարգով պայքարողները
- Ովքե՞ր են ռեյտինգային կարգով պայքարելու թիվ 1 ընտրատարածքում
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան