Ճանաչեք ձեր թեկնածուներին. թիվ 12 ընտրատարածք
«Ելք» դաշինքը Սյունիքի մարզն ընդգրկող թիվ 12 ընտրատարածքի տարածքային ցուցակում ներառել է պատգամավորության 10 թեկնածուի՝ այդ թվում՝ «Սիսիանի կանանց ռեսուրս կենտրոնի» գործադիր տնօրեն Սրբուհի Գրիգորյանին, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Արշավիր Խալափյանին, կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանին, Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցի մանկավարժ Մարինա Ղազարյանին, մի քանի գործազուրկ քաղաքացիների։
Ազատ դեմոկրատներ կուսակցությունն այս ընտրատարածքում առաջադրել 7 հոգու՝ «Սիթի սերվիզ» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն Արման Դավթյանին, «Բիզնես քոնսալթ» ՓԲԸ-ի ավագ մասնագետ Աննա Հովհաննիսյանին, «Հերմոն Մադ» ՍՊԸ-ի ինժեներԱրմեն Առաքելյանին։
Թիվ 12 ընտրատարածքում Հայկական վերածնունդն էլ առաջադրել է միանգամից 10 թեկնածուի, այդ թվում՝ Կապանի պոլիմետալ ընկերության մարկշեյդեր Մասիս Անդրեասյանին, Շաղաթի միջնակարդգ դպրոցի ուսուցչուհի Ալիսա Պետրոսյանին, «Արենի Վայն» ՍՊԸ-ի տնօրչեն Միքայել Գրիգորյանին, ևս մի քանի թեկնածու զբաղվածություն չունեն։
Նույն ընտրատարածքում առաջադրված պատգամավորության թեկնածուների թվով հետ չի մնում նաև «Ծառուկյան» դաշինքը։ Թիվ 12-ում դաշինքի ցուցակում հայտնվել են10 թեկնածուներ՝ ԱԺ պատգամավոր Մերուժան Սիմոնյանը, ԵՊՀ դոցենտ Հասմիկ Շափաղաթյանը, Եղեգնաձոր համայնքի ղեկավար Դավիթ Հարությունյանը, Ջրվենանցի համայնքապետարանի հաշվապահ Սոֆյան Պետրոսյանը։
ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի թեկնածուները Սյունիքի մարզում 10-ն են՝ լրագրող Անի Գևորգյանը, «Քյու Հաշ» ՍՊԸ-ի տնօրեն Դավիթ Մաթևոսյանը, Վայքի բժշկական կենտրոնի գլխավոր բժշկի տեղակալ Արտաշես Գալստյանը, մի քանի գործազուրկ քաղաքացիներ։
ՀՀԿ-ն թիվ12-ում առաջադրել է հանրությանը հայտնի այնպիսի անձանց, ինչպիսիք են ԱԺ պատգամավոր Աշոտ Արսենյանը, Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը, «Գոր մետալ» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն Առուշ Առուշանյանը, Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանը,։ Ցուցակում են նաև 2 մանկավարժներ։
ՀԿԿ թիմի մեծ մասը բաղկացած է գործազուրկ քաղաքացիներից և թոշակառուներից։ Զբաղվածություն ունեցող թեկնածուներից միակը Երևանի թիվ 17 դպրոցի ուսուցչուհի Անահիտ Բոյաջյանն է։
«ՕՐՕ» դաշինքը Շիրակի մարզն ընդգրկող թիվ 12 ընտրատարածքի տարածքային ցուցակում ներառել է պատգամավորության 8 թեկնածուի՝ այդ թվում՝ «Համախմբման» Կապանի կոռույցի ղեկավար Վարդան Հարությունյանին, «Պետարդ» ՍՊԸ-ի տնօրեն Արթուր Դավթյանին, Ճանշինի տնտեսագետ Միխայել Օհանյանին, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող Սամվել Մարգարյանին։
Բազմամարդ է նաև ՀՅԴ տարածքային ցուցակը։ Դրանում ընդգրկված են 10 թեկնածուներ՝ ՀՅԴ գերագույն մարմնի անդամ Գագիկ Գևորգյանը, «Խուստուփ» հեռւստաընկերության տնօրեն Սասուն Մանուկյանը, Վիվասել ՄՏՍ-ի օպերատոր Հերմինե Համբարձումյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ճանաչեք ձեր թեկնածուներին. Թիվ 11 ընտրատարածք
- Ճանաչեք ձեր թեկնածուներին. Թիվ 10 ընտրատարածք
- Ճանաչեք ձեր թեկնածուներին. Թիվ 9 ընտրատարածք
- Ճանաչեք ձեր թեկնածուներին. Թիվ 8 ընտրատարածք
- Ճանաչեք ձեր թեկնածուներին. Թիվ 7 ընտրատարածք
- Ճանաչեք ձեր թեկնածուներին. Թիվ 6 ընտրատարածք
- Ճանաչեք ձեր թեկնածուներին՝ թիվ 5 ընտրատարածք
- Ճանաչեք ձեր թեկնածուներին. Թիվ 4 ընտրատարածք
- Թիվ 2 ընտրատարածքի ռեյտինգային կարգով պայքարողները
- Ովքե՞ր են ռեյտինգային կարգով պայքարելու թիվ 1 ընտրատարածքում
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան