ВЦИОМ. Ում օգտին չեն քվեարկի
«Հնարավոր համարո՞ւմ եք ինչ-որ հանգամանքներում այս կուսակցության օգտին քվեարկելը կա սկզբունքորեն բացառում եք նման հնարավորությունը»: Հասարակական կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնը (ВЦИОМ) փետրվարի 22-26 –ը Հայաստանում անցկացրած սոցհարցման շրջանակում նման հարցով դիմել է 1600 քաղաքու:
Հարցվածների 69 տոկոսը հնարավոր համարել է իր ձայնը տա «Ծառուկյան» դաշինքի օգտին, 24-ը՝ հնարավոր չի համարել, 49 տոկոսը հնարավոր համարել է ՀՀԿ-ի օգտին, 44 տոկոսը՝ հնարավոր չի համարել, 67 տոկոսը իր ձայնը չի տա «Ելք»-ին, 70-ական տոկոսը՝ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքին, ՀՅԴ-ին, 72 տոկոսը՝ Կոնգրես-ՀԺԿ դաշինքին, 74 տոկոսը՝ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությանը, 75-ական տոկոս՝ Կոմկուսին, «Հայկական վերածնունդ» կուսակցությանը:
Հարցման արդյունքները լրագրողներին ներկայացրեց Հասարակական կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնի գլխավոր տնօրեն Վալերի Ֆյոդորովը:
Հարցին, թե՝ «Կթվարկենք տարբեր քաղաքական գործիչների անուններ, պետք է ասեք՝ ո՞ւմ եք ճանաչում, ո՞ւմ՝ ոչ: Եթե ճանաչում եք, ինչպե՞ս եք վերաբերվում նրանց՝ բացասական, չեմ վստահում կամ դրական, վստահում եմ»:
Գագիկ Ծառուկյանին 87 տոկոսը վերաբերում է դրական, վստահում է, 60 տոկոսը՝ Տարոն Մարգարյանին, 37 տոկոսը՝ Վիգեն Սարգսյանին, 56 տոկոսը՝ Նիկոլ Փաշինյանին, 27 տոկոսը՝ Արամ Զ. Սարգսյանին (35 տոկոսը՝ բացասական, չեն վստահում ), 19 տոկոսը՝ Էդմոն Մարուքյանին: Անահիտ Բախշյանին դրական է վերաբերվում և վստահում է հարցվածների 48 տոկոսը: Արթուր Բաղդասարյանին հարցվածների 53 տոկոսը բացասական է վերաբերվում, չի վստահում, 33 տոկոսը՝ հակառակը: Ստեփան Դեմիրճյանի դեպքում տոկոսները՝ հավասար ենք՝ 38:
Լևոն Տեր-Պետրոսյանին հարցվածների 60 տոկոսը չի վստահում:
Հասարակական կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնի անցկացրած հարցման արդյունքներն ամբողջությամբ՝ կենտրոնի կայքում:
Նշենք, որ «Սոցիալ-քաղաքական իրավիճակը Հայաստանում խորհրդարանական ընտրությունների նախաշեմին» սոցիալական հարցումն անցկացվել է «Շանթ» հեռուստաընկերության պատվերով:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին