Հայ մարմնամարզիկները ժամանել են Դոհա
Սպորտային մարմնամարզության Հայաստանի ազգային հավաքականը` Հակոբ Սերոբյանի գլխավորությամբ, մեկնել է Քաթար: Հայ մարմնամարզիկները մարտի 9-20-ը Դոհայում ուսումնամարզական հավաք կանցկացնեն: Այնուհետև հավաքականը մարտի 20-25-ը տեղում կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկության փուլին:
Ինչպես տեղեկացնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը, հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը թիմի կազմում ընդգրկել է 4 մարմնամարզիկի: Նրանք են` Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, Հարություն Մերդինյանը և Արթուր Թովմասյանը: