Stratfor. ԼՂ հարցում ցանկացած խոշոր զիջում ՀՀ իշխանության համար փլուզման վտանգ է պարունակում
Լեռնային Ղարաբաղի շուրջ ծավալված կոնֆլիկտը վերջին ամիսների ընթացքում փորձության ենթարկեց Հայաստանի և Ռուսաստանի փոխհարաբերությունները: Անցած տարվա ապրիլին կոնֆլիկտի սրման ժամանակ Ռուսաստանը չեզոք դիրք գրավեց, ինչը Հայաստանի համար հիասթափեցնող էր: Այս մասին գրում է «Stratfor» վերլուծական կենտրոնը՝ մեկնաբանելով, թե Ռուսաստանն ամրապնդել է գլխավոր մրցավարի իր դիրքերը Ադրբեջանի ու Հայաստանի միջև հակամարտությունում:
«Մոսկվան կարող է օգտագործել Ղարաբաղի գործոնը երկու երկրներում իր ռազմավարական շահերն առաջ տալու համար: Օրինակ, Ադրբեջանը ցանկանում է փոխել ստատուս քվոն ԼՂ հարցում և ՌԴ-ի հետ աշխատել բանակցությունները վերսկսելու հարցում, ըստ որի՝ ՀՀ-ն պետք է ԼՂ հարակից 7 տարածքներից 5-ը զիջի Ադրբեջանին։ Սա կարող է բխել նաև ՌԴ-ի շահերից, քանի որ կարող է մեծացնել Ադրբեջանի վրա Կրեմլի ազդեցությունը։ Բայց ՀՀ իշխանությունները նման բանակցությանը կընդդիմանան։ Եթե անգամ ՌԴ-ին հաջողվի համոզել ՀՀ վերնախավին տարածքների հարցում փոխզիջման գնալ, ՀՀ հասարակությունը նման գործարքը չի ընդունի»,-գրում է «Stratfor»-ը:
Ըստ վերլուծական կենտրոնի՝ ցանկացած խոշոր զիջում ՀՀ իշխանությունների համար փլուզման ռիսկ է պարունակում՝ հատկապես նախագահական համակարգից խորհրդարանականի անցման ժամանակ։
«Այդուհանդերձ, այլընտրանքային գործընկերների բացակայության ֆոնին, ՀՀ-ն այլ ընտրություն չունի՝ պետք է պահպանել ՌԴ-ի հետ ռազմավարական դաշինքը։ Քանի որ առճակատումը շարունակվում է, ոչ ՀՀ-ն և ոչ էլ Ադրբեջանը չեն կարող հակամարտության հարցում լուրջ քայլ կատարել՝ առանց ՌԴ-ի հետ փոխըմբռնման»,-նշված է «Stratfor»-ի զեկույցում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին