Հաց բերողն ապրիլի 2-ին լինելու է Եռաբլուրում՝ ի հիշատակ ապրիլյան դեպքերի ժամանակ զոհված հերոս տղաների. «Հրապարակ»
«Արմենիա» բժշկական կենտրոնում գտնվող Արթուր Սարգսյանը՝ Հաց բերողը, արդեն կարողանում է սնունդ ընդունել, կիսով չափ կազդուրվել է: «Հրապարակ»-ը զրուցել է Հաց բերողի հետ:
-Ապրիլի 2-ին Արթուր Սարգսյան քաղաքացին գնալո՞ւ է ընտրության՝ իր քաղաքացիական պարտքը կատարելու:
-Արթուր Սարգսյանը չի գնալու ընտրության, այլ կատարելու է որոշակի քայլեր՝ ընտրությունները վիժեցնելու հետ կապված: Ապրիլի 2-ին ես պարտադիր լինելու եմ Եռաբլուր պանթեոնում՝ ի հիշատակ ապրիլյան դեպքերի ժամանակ զոհված հերոս տղաների:
- Բոյկոտը ճի՞շտ ձև է:
- Բոյկոտը ճիշտ ձև է, քանի որ այդ օրն ընտրությունների օր չէ, այլ՝ սգի, և ղեկավարությունը պետք է հասկանա ու հայտարարի ոչ թե հաղթանակի, այլ սգի օր:
- Մտավախություն չկա՞, որ երրորդ անգամ որոշում կկայացվի Ձեզ կալանավորելու:
- Այդպիսի մտավախություն չկա և եթե նույնիսկ լինի, կգտնեմ պայքարի նոր միջոց:
- Բժշկական կենտրոնից դուրս գալուց հետո ինչո՞վ եք զբաղվելու:
- Ապրելու եմ... ապրել՝ նշանակում է համապարփակ գործողություններ՝ պահից ելնելով:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: