Հայաստանյան դեղատներում մեծ պահանջարկ ունեցող դեղերի դեֆիցիտ է առաջանում. «Ժողովուրդ»
Հայաստանյան դեղատներում ժամանակ առ ժամանակ մեծ պահանջարկ ունեցող և մարդկանց առողջության համար խիստ անհրաժեշտ դեղերի դեֆիցիտ է առաջանում: Ընդ որում, այդ դեղերի բացակայությունը կարող է տևել ավելի քան մեկ ամիս: Տևական ժամանակ է, ինչ հայաստանյան դեղատներում չկա «Ինդոմետացին» կոչվող դեղահաբը: Այս մասին նույնիսկ «Ժողովուրդ» օրաթերթը պարբերաբար հեռախոսազանգեր է ստանում այն քաղաքացիներից, որոնք միշտ օգտագործում են նշված դեղամիջոցը:
«Նշենք, որ «Ինդոմետացինը» հակաբորբոքային, ցավազրկող դեղ է, այն ավելի շատ օգտագործում են հոդերի բորբոքում ունեցող հիվանդները: Դեղատներում քաղաքացիներին դեղի չլինելը պատճառաբանում են, որ այլևս չի արտադրվելու: Սակայն ՀՀ առողջապահության նախարարությունից ,Ժողովուրդ»-ին հայտնել են, որ ընկերությունը չի դադարեցրել դեղի արտադրությունը. Ընդամենը ՀՀ-ում դեղի գրանցման ժամկետն է ավարտվել, և ներմուծող ընկերությունները հայտ են ներկայացրել այն կրկին ներկրելու նպատակով»,-գրել է «Ժողովուրդ»-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա