Բաղդասարյանը ծաղկահովիտցիներին խոստանում է «հույս, լույս ու փոփոխություն»
Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում բնակիչների հետ նախընտրական հանդիպմանը «Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը դիմելով հավաքվածներին ասաց. «Հայաստանում մեկնարկում են ընտրությունները, ամեն մի կուսակցություն այցելում է, ներկայացնում է իր մոտեցումները, դուք էլ պետք է լսեք մարդկանց, նայեք նրանց հեռուստատեսային ելույթները և կատարեք ճիշտ ընտրություն, ճիշտ քվեարկություն»։
ՀՎԿ նախագահը նշեց, որ մինչ Ծաղկահովիտ հասնելը հաշվել է 14 արագաչափ կա. «Նայեք այս գյուղերի թշվառ վիճակը։ 2012 թվականի կեսերից մինչև 2014-ի վերջը Հայաստանում դրվել է 2մլն 536 հազար հատ արագաչափ, 2015-16-ին դրանց թիվն էլ ավելի է աճել։ Հաշվեք, թե դրանցով որքան գումար է գանձվել ժողովրդից, իսկ այդ փողով որքան խնդիր կլուծվեր երկրում»։
Բաղդասարյանի խոսքով՝ իրենք շատ պարզ, իրատեսական ծրագիր են ներկայացնում, որի իրականացումը Հայաստանում բերելու է հույս, լույս ու փոփոխություն։
«Ապրիլի 3-ին կյանքը չի ավարտվելու, կյանքը շարունակվելու է։ Պետք չէ մտածել, որ մինչ այդ ինչ հնարավոր է պոկել։ Ապրիլի 2-ին գնացեք ճիշտ քվեարկեք՝ խղճով, սրտով, մտքով։ Ջիգյարով, սրտանց քվեարկեք, որ այս երկրում մի բան փոխվի»,-կոչ արեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Բիշարյան. Կանայք պետք է որոշումներ կայացնողներ լինեն
- Արթուր Բաղդասարյան. Փառք ու պատիվ այն կնոջը, որ այսօր հինգ երեխա է լույս աշխարհ բերում
- Արթուր Բաղդասարյանը ներկայացրեց ՀՎԿ 30 քայլանոց նախընտրական ծրագիրը
- Գրավ եմ տվել, որպեսզի ազատ արձակեն «Հաց բերողին». Բիշարյան
- «Հայկական վերածնունդը» ԿԸՀ ներկայացավ 300 հոգանոց ցուցակով
- «Հայկական վերածնունդ»-ի համամասնական ցուցակը կգլխավորի Արթուր Բաղդասարյանը
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան