Ս.Մարգարյան. Մեր ծրագիրը մեկ տարվա ընթացքում անճանաչելիորեն փոխելու է երկրում ստեղծված իրավիճակը
«Մեր դաշինքն առաջարկում է ծրագիր, որով ամենօրյա ռեժիմով հասարակությունը զգալու է երկրում փոփոխությունները»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Համախմբում» կուսակցության փոխնախագահ, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամ Ստեփան Մարգարյանը:
Նա նշեց, որ իրենք վստահաբար հայտարարում են՝ մեկ տարվա ընթացքում երկիրը լուրջ փոփոխվելու է, եթե ունենան ծրագիրն իրականացնելու լծակներ:
«Այդ ծրագրում սոցիալական ցանկացած խավին վերաբերող մաս կա, իր խնդրիները լուծող առաջարկ: Ծրագիրն իրատեսական է, որևէ պոպուլիստական էլեմենտ չկա, այն, ինչ ասում ենք, հստակ ժամկետներով կարող ենք ասել՝ երբ է իրականացվելու: Այն ծրագիրը, որ մենք առաջարկում ենք, մեկ տարվա ընթացում անճանաչելիորեն փոխելու է երկրում ստեղծված իրավիճակը »,-ասաց Ս.Մարգարյանը:
Հարակից հրապարակումներ`
- Հասարակությունը, ի դեմս ՕՐՕ դաշինքի, տեսնում է այլընտրանք. Արմեն Մարտիրոսյան
- Իշխանափոխությունն անխուսափելի է. Վ.Օսկանյան
- Ս.Օհանյան. Թարմ աչք է պետք
- Ս. Օհանյան. Մերժել եմ բոլոր այն պաշտոնները, որոնք առաջարկվել են
- Յուրաքանչյուր խնդիր լուծում կարող է ունենալ, պարզապես լուծողներ են պետք. Ս.Օհանյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին