ВЦИОМ. 77 տոկոսը դրական է վերաբերում Կարեն Կարապետյանի գործունեությանը
Հասարակական կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնի (ВЦИОМ) փետրվարի 22-26 –ը Հայաստանում անցկացրած սոցհարցմանը մասնակցած 1600 քաղաքացու 31 տոկոսը միանշանակ դրական, 46 տոկոսը՝ ավելի շուտ դրական է գնահատում Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարության գործունեությունը:
Հարցվածների 7 տոկոսը ավելի շուտ բացասական է վերաբերվում, 5 տոկոսը՝ միանշանակ բացասական, 6 տոկոսը որևէ բան չգիտի կառավարության աշխատանքի մասին, 4 տոկոսը դժվարացել է պատասխանել:
Հարցման արդյունքները լրագրողներին ներկայացրեց Հասարակական կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնի գլխավոր տնօրեն Վալերի Ֆյոդորովը: «Սոցիալ-քաղաքական իրավիճակը Հայաստանում խորհրդարանական ընտրությունների նախաշեմին» սոցիալական հարցումն անցկացվել է «Շանթ» հեռուստաընկերության պատվերով փետրվարի 22-26 –ը:
Վարչապետ Կարեն Կարապետյանի ծառայությունները ըստ հարցվածների՝ 13 տոկոս՝ գնաճի զսպում, 8 տոկոս՝ կադրային փոփոխություններ, 4 տոկոս՝ հսկողություն, խստություն, 3-ական տոկոս՝ փոփոխություններ հարկային ոլորտում, կոռուպցիայի դեմ պայքար, ճանապարհային երթևեկության համակարգի բարելավում, խոսք, շփում, վարչապետի այցեր:
Թե ինչ բացթողումներ է արել վարչապետը ըստ հարցման. 2 տոկոս՝ կրճատում, օպտիմալացում, 2 տոկոս՝ գնաճ, գնանկման բացակայություն:
Նշենք, որ հարցումը անց է կացվել ռուսերեն լեզվով: Քանիսն են մերժել հարցումը՝ լեզուն չիմանալու պատճառով՝ հայտնի չէ:
Հարակից հրապարակումներ`
- ВЦИОМ. Ում օգտին չեն քվեարկի
- ВЦИОМ. «Սոցիալ-քաղաքական իրավիճակը Հայաստանում խորհրդարանական ընտրությունների նախաշեմին»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան