Իմ այցը մեկ նպատակ ունի՝ պետք է ստեղծենք ռազմավարական գործընկերություն. Հունաստանի արտգործնախարար
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը մարտի 9-ին ընդունել է Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Նիկոլայոս Կոձիասին:
ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Գալուստ Սահակյանն արձանագրել է՝ այսօր հայ-հունական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա. մենք ունենք հագեցած երկկողմ օրակարգ՝ քաղաքական երկխոսությունից մինչև փոխշահավետ համագործակցություն տարբեր բնագավառներում:
ԱԺ նախագահը փաստել է, որ հայ-հունական միջխորհրդարանական հարաբերություններն արդյունավետ են զարգանում և ակնկալվում է, որ խորհրդարանների միջև համագործակցությունը, մասնավորապես փոխայցելությունները կշարունակվեն:
Անդրադառնալով Հայաստան-ԵՄ համագործակցությանը՝ Նիկոլայոս Կոձիասն այս համատեքստում ընդգծել է վիզաների ազատականացման հարցը: Կարևորելով իր այցը Հայաստան՝ նա նշել է, որ այս այցի հիմնական նպատակը Հունաստանի և Հայաստանի միջև ռազմավարական անհամաչափությունների կարգավորումն է, որն ինքը պատրաստվում է քննարկել ՀՀ Նախագահի, վարչապետի և կառավարության անդամների հետ, ներկայացնել իր տեսակետերն ու առաջարկները:
Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ վարչապետ Կարեն Կարապետյանը ևս այսօր ընդունել է Նիկոս Կոցիասի գլխավորած պատվիրակությանը:
«Այս տարի լրանում է հայ-հունական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը: Մեր բարեկամական հարաբերությունները գտնվում են շատ բարձր մակարդակի վրա, բայց մենք շահագրգռված ենք էլ ավելի ակտիվացնել դրանք և նոր որակ հաղորդել»,- ասել է Կարեն Կարապետյանը:
Նշելով, որ ուրախ է գտնվել բարեկամ Հայաստանում՝ Հունաստանի ԱԳ նախարարը ՀՀ վարչապետին է փոխանցել Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի ջերմ ողջույնները: «Մենք եղբայր ազգեր ենք միշտ եղել: Իմ այցը մեկ նպատակ ունի՝ պետք է ստեղծենք ռազմավարական գործընկերություն», - ասել է Նիկոս Կոցիասը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին