Աղվան Հովսեփյանի որդիները ԱՄՆ-ում ներդրումների նոր ասպարեզներ են փնտրում. «Ժամանակ»
Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանի որդիները՝ Միսակ ու Նարեկ Հովսեփյանները վերջին օրերին կրկին այցելել են ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաք՝ բիզնես առաքելությամբ: Հովսեփյան եղբայրները ներդրումների նոր ասպարեզներ և ոլորտներ են փնտրում ԱՄՆ-ի հայաշատ քաղաքներում:
«Ժամանակ»-ի տեղեկություններով, նրանք անշարժ գույքի ասպարեզում ներդրումներ ունեն կատարած հարավային Կալիֆոռնիայի մի քանի քաղաքներում և բիզնես այլ ծրագրեր են նախատեսում առաջիկայում: Նախօրեին երկու եղբայրները վերադարձել են հայրենիք:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում