Կոպենհագենում Հայաստանը ԱՀԿ-ի հետ նոր համաձայնագիր կստորագրի
ՀՀ առողջապահության նախարարությունը պատրաստվում է ԱՀԿ հետ ստորագրելու հերթական, երկամյա համաձայնագիրը` 2018-2019թթ. համար։
Փաստաթղթի ստորագրման ու մի շարք հարցերի քննարկման նպատակով առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպական տարածաշրջանային ղեկավար Ժուժաննա Յակաբի հրավերով մեկնել է Դանիայի Թագավորություն։
Նախարարությունից հայտնում են, որ ԱՀԿ-ն ՀՀ առողջապահության նախարարության հիմնական գործընկեր միջազգային կազմակերպությունն է։ Համագործակցությունն իրականացվում է երկամյա համաձայնագրերի շրջանակներում` ընդգրկելով առողջապահության տարբեր ոլորտներ և ուղղություններ:
Եռօրյա այցի ընթացքում կողմերը կքննարկվեն գործող երկամյա համագործակցության շրջանակներում իրականացվող աշխատանքները և դրանց հետագա ընթացքը։ Մասնավորապես անդրադարձ կլինի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդություւների դեմ պայքարի և կանխարգելման, տուբերկուլոզի դեմ պայքարի, մոր և մանկան առողջության պահպանման և առողջապահության այլ ոլորտներում իրականացվող ծրագրերին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան