Փաշինյան. Մեր խնդիրն է, որ տոնավաճառների մեծ մասը վերածվի գործարանների
«Գիտե՞ք, որ ելք կա»:
«Ոնց չգիտենք»:
«Բոլորին ասեք»:
Փորքիկ այս երկխոսությունը ծավալվեց դաշինքի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանի ու Մալաթիա տոնավաճառի հարակից տարածքում գտնվող երիտասարդի միջև: Մոտիկ կանգնած կանանցից մեկն արձագանքեց՝ «ուր է, թե կա, ժողովուրդը ոչ մի բանի էլ չի հավատում»Նրան էլ ասացին՝ կա:
«Ժողովուրդ ջան, չհուսահատվեք»,-քայլելու ընթացքում բարձրախոսով հայտարարում էր դաշինքի մաս կազմող «Քաղաքացիական պայմանագիր կուսակցության» ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Քաղաքացիներից շատերը նրան ճանաչում էին, ողջունում, որպիսությունը հարցնում, ի պատասխան բուկլետներ ստանում:
«Մենք գիտենք որը որից հետո է: Լավ ենք ճանաչում Նիկոլ Փաշինյանին»,-ասաց տղամարդկանցից մեկը, երբ Փաշինյանին ընտրելու խոստումին ի պատասխան հիշեցրեցին, որ թիվ 3 ընտրատարածքում առաջադրված է ԱԺ պատգամավոր, Մալաթիայի բնակիչ Սամվել Ալեքսանյանը:
Փաշինյանը կոչ արեց քաղաքացիներին ընտրատեղամասում վերցնել թիվ մեկ քվեաթերթիկը, իսկ միչ այդ ծանոթանալ իրենց ծրագրային առաջարկներին:
«Մեզ պետք չի հավատալ, առաջին հերթին ձեզ հավատացեք: Մենք մեր շանսի համար չենք եկել, ձեր շանսի համար ենք եկել»,-հագուստ վաճառող երիտասարդի հետ զրույցում ասաց Փաշինյանը:
Խոսքին խառնվեց տարեց տղամարդը. «30-33 տարեկան տղա է, դեռ ամուսնացած չէ, որ ամուսնանա քավոր կկանգնե՞ք»:
Հաջորդեց ծիծաղը, Փաշինյանն էլ արձագանեց՝ քավորությունը չեն մերժում: Հիմա էլ նրան խնդրեցին երիտասարդի համար աղջիկ ճարել:
Հագուստ վաճառող մի կին էլ, ով դեռ կենսաթոշակային տարիքի չէր հասել, դժգոհեց աշխատատեղերի բացակայությունից, մատնացույց արեց ու գովեստով խոսեց Ծառուկյանին ու Ալեքսանյանին, ովքեր անընդհատ շուկաներ ու խանութներ են բացում:
Փաշինյանն ի պատասխան արձագանեց. «Մենք տեսեք, ինչ ենք ասում: Ինչպես նախորդ տարիներին արտադրական տարածքները վերածվել են առևտրային օբյեկտների, հիմա հակառակը պետք էլինի, որովհետև բոլորը վաճառող են, բայց գնորդ չկա: Մենք ասում ենք, որ Հայաստանի տնտեսության հիմքը առևտուրը չպետք է լինի, իհարկե շատ հարգանքով ենք վերաբերվում ձեզ ու ձեր աշխատանքին, բայց եթե գնող չկա, մեր տնտեսությանը պետք է արտադրություն:
Մեր խնդիրն է, որ տոնավաճառների մեծ մասը վերածվի գործարանների»:
Հարակից հրապարակումներ`
- Քնելուց առաջ խորհեք ձեր ձայնի համար, որը կարող է տնօրինել ապագայի օրը. Սասուն Միքայելյան
- Հանրապետական իմ ախպերներ, ի՞նչն եք Հայաստանում ուզում փոխել. Արամ Սարգսյան
- Մեր խնդիրը հուսահատության պատնեշը ճեղքելն է. Նիկոլ Փաշինյան
- «Ելքը» Վանաձորում կազմակերպել էր «Մի վախեցիր»
- Բանվորուհի, վարորդ, թոշակառու. Ո՞ւմ են ընտրելու Շենգավիթի և Մալաթիայի բնակիչները
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին