ВЦИОМ. «Սոցիալ-քաղաքական իրավիճակը Հայաստանում խորհրդարանական ընտրությունների նախաշեմին»
Հասարակական կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնը (ВЦИОМ) «Շանթ» հեռուստաընկերության պատվերով փետրվարի 22-26 –ը Հայաստանում անցկացրել է «Սոցիալ-քաղաքական իրավիճակը Հայաստանում խորհրդարանական ընտրությունների նախաշեմին» սոցիալական հարցում: Հարցմանը մասնակցել է 1600 հոգի Հայաստանի ողջ տարածքից:
Ներկայացնելով հարցման արդյունքները, կենտրոնի գլխավոր տնօրեն Վալերի Ֆյոդորովն ասաց, որ ընտրություններից առաջ Հայաստանում գրանցվել է երկրում տիրող իրավիճակի նկատմամբ դժգոհության բարձր մակարդակ՝ 78 տոկոս, հարցվածներից յուրաքանչյուր երկրորդը՝ 51 տոկոս, նշում է վերջին տարիներին իրավիճակի վատթարացման մասին: Հիմնական խնդիրներից են՝ գործազրկություն, ճանապարհների վիճակ, աղքատություն, շրջակա միջավայրի աղտոտվածություն և այլն:
Կարեն Կարապետյանի վարչապետ նշանակվելուց հետո կառավարության գործունեությունը հարցվածների 31 տոկոսը գնահատել է՝ միանաշանակ դրական, 46 տոկոսը՝ ավելի շուտ դրական:
Հարցման համաձայն՝ Հայաստանի ազգաբնակչությունը խիստ քաղաքականացված է: Հարցվածների մեծ մասը տեղայկ են, որ ապրիլի 2-ին կայանալու են խորհրդարանական ընտրություններ: Հարցվածների 72 տոկոսն ասել է, որ հաստատ մասնակցելու են ընտրություններին: Վ. Ֆյոդորովն ասաց, որ հաշվի առնելով հարցման մերժումների չափաբաժինը՝ ընտրություններին մասնակցության կանխատեսվող մակարդակը կազմում է 62 տոկոս:
Հարցին, թե ո՞ր կուսակցությանը կամ կուսակցությունների դաշինքի օգտին կքվեարկեիք, եթե կայանար ընտրություններն առաջիկա կիրակի. 26 տոկոս՝ «Ծառուկյան» դաշինք, 19 տոկոս՝ ՀՀԿ, 3 –ական տոկոս՝ «Ելք» դաշինք, ՀՅԴ, 2 տոկոս՝ «Հայկական վերածնունդ», 1-ական տոկոս՝ ընտրություններին մասնակցող մյուս ուժերը:
Ներկայացնելով նաև տարածքային թեկնածուներից ում օգտին քվեարկեիք հարցի արդյունքները, կենտրոնի տնօրենն ասաց, որ առաջատար կուսակցությունների հնարավորությունները հավասարվում են՝ «Ծառուկյան» դաշինք՝ 25 տոկոս, ՀՀԿ՝ 23 տոկոս:
Նախընտրական անցումային շեմում են գտնվում՝՝ «Ելք» դաշինք, ՀՅԴ, «Հայկական վերածնունդ» կուսակցություն:
Նա ասաց, որ ՀՀԿ-ի վարկանիշը կապված է վարչապետ Կարեն Կարապետյանի բարձր վարկանիշով, նա բարձր աջակցություն ունի հասարակության շրջանում:
Ընտրություններից մեկ ամիս առաջ ընտրողների մեկ երրորդը դեռևս չի որոշել, թե ում օգտին են քվեարկելու կամ հրաժարվում են հայտնել իրենց ընտրություն մասին: Դրանով է պայմանավորված, կենտրոնի տնօրենի խոսքով, էլեկտորալ պատկերի նշանակալի փոփոխականությունը: Վ. Ֆյոդորովն ասաց, որ զարգացումները մեծապես կախված են լինելու ընտրարշավի ընթացքից:
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին