Օլեգ Եսայանը հեռանում է պաշտոնից. «Rusarminfo.ru»
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանը հրաժեշտ է տվել դեսպանատան աշխատակիցներին ու Մոսկվայի հայ համայնքի ներկայացուցիչներին: Այս մասին գրում է «Rusarminfo.ru»-ն:
Նա բոլորին շնորհակալություն է հայտնել դիվանագիտական առաքելության իրականցման ընթացքում իրեն ցուցաբերած աջակցության համար, մաղթել է հաջողություն:
Թե ինչով է հետագայում զբաղվելու 70-ամյա Եսայանը առայժմ հայտնի չէ: Ըստ աղբյուրի, լուրեր կան, որ նա կարող է նշանակվել Բելառուսում Հայաստանի դեսպան: Հիշեցնենք, որ այժմ Բելառուսում ՀՀ դեսպանը Արմեն Խաչատրյանն է:
Եսայանին, ըստ աղբյուրի, փոխարինելու է Վարդան Տողանյանը:
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց.
«Դեսպաններն ազատվում և նշանակվում են ՀՀ նախագահի կողմից: Քանի դեռ չկա հրամանագիր, դրա մասին խոսելը կոռեկտ չէ»:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին