«Սերոբ, տարեք ձեր տարածք». խորհուրդ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքին
Այսօր Կոնդ թաղամասում «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի անդամները հանդիպում են անցկացրել բնակիչների հետ, ՀԱԿ փոխնախագահ, դաշինքի անդամ Լևոն Զուրաբյանը ներկայացրել է իրենց դաշինքի խաղաղության ծրագիրը: Այդ ընթացքում մի կին մոտեցավ ու ասաց. «Ամեն մարդ պետք է իր տարածքում միկրոֆոն վերցնի, խոսի: Սերոբ, տարեք ձեր տարածք»:
Լևոն Զուրաբյանն արձագանքեց. «Հայաստանը բաժանել եք խանությունների՞»:
Կինն ասաց, որ չի բաժանել:
«Ես չեմ կարծում, որ դուք եկել եք ՀՀԿ շտաբի մոտ ձեզ գովերգելու: Ասում ենք՝ ազատեք տարածքը: Նեղվում եմ, որ մեր անցուդարձին այս պահին խանգարում եք»,- ասաց կինն ու հեռացավ:
Նա չցանկացավ ներկայանալ:
Լևոն Զուրաբյանը շնորհակալություն հայտնեց տիկնոջը. «Ավելի մեծ նվեր դժվար էր անել մեր քարոզարշավին: Բաներ կան, որ ասում ես, մտածում են՝ սուբյեկտիվ ես խոսում, ապացույցներ չես ներկայացնում: Բայց երբ ապացույցը իր ոտքով, քայլելով գալիս է, մտնում լրատվամիջոցների ուշադրության կենտրոն, ապացուցում է մեր ասած խոսքերը, մեզ ավելի լավ նվեր դժվար էր անել»:
Խոսելով իրենց խաղաղության ծրագրի մասին, Լ. Զուրաբյանն ասաց, որ երկիրն անպաշտպան վիճակի մեջ է հայտնվել, արագ պետք է քայլեր ձեռնարկել աղետը կանգնեցնելու համար և տարածաշրջանում խաղաղություն հաստատել:
«Դրա համար կա խաղաղության ծրագիրը, որը մենք առաջարկում ենք մեր ժողովրդին: Ամեն ինչ պետք է անենք, որ այդ խաղաղությունը հաստատվի»,- ասաց նա:
Պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյո՞ք ձեր շտաբը ստացել է ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ ահազանգեր, Լ. Զուրաբյանն ասաց, որ բազմաթիվ տեղեկություններ են ստանում:
«Մեր գրասենյակ են եկել քաղաքացիներ, ասում են՝ այստեղ են գազի հաշիվների փակման համար հերթագրվում: Մենք ասել ենք, իհարկե, չգիտենք նման բան: Այսինքն մեր գրասենյակի մերձակայքում մի տեղ կա, որտեղ նման հերթագրում են անում: Բազմաթիվ տեղեկություններ ունենք՝ քաղաքացիներին ասում են գնացեք, հերթագրվեք, եթե համաձայն եք քվեարկել մեր օգտին, հետո ձեր գազի, լույսի հաշիվները կփակենք, տարբեր տեսակի ծառայություններ են խոստանում»,- ասաց ՀԱԿ փոխնախագահը:
Նա նաև հայտնեց, որ իրենք հանդիպել ենք ԵԱՀԿ դիտորդների հետ, բոլոր տեղեկությունները ներկայացրել են առաքելության ղեկավարին. «Այնպես չէ, որ իրենց համար նորություն էր դա»:
Հարակից հրապարակումներ`
- Մեր պետության նավը պետք է ճիշտ կառավարել. Լևոն Զուրաբյան
- Լ.Զուրաբյան. Մեր անվտանգության, Արցախի պահպանման միակ տարբերակը և հնարավորությունը խաղաղության կնքումն է
- Լ. Զուրաբյան. Լևոն Տեր-Պետրոսյանը մեր ընտրարշավի կանոններին չի ենթարկվում
- Մեր ծրագիրն իրականում սովորական նախընտրական ծրագիր չէ. Լևոն Զուրաբյան
- Լևոն Զուրաբյան. Մենք աստիճանաբար սլանում ենք դեպի պատերազմական էսկալյացիա
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան