Կոմկուսը նախընտրական ծախսերի համար գումար է ստացել Ռուսաստանից. ՀԺ
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ Հայաստանի կոմունիստական կուսակցությունը, որ վարչական, բիզնես կամ այլ լծակներ չունի ու հիմնականում մեծահասակներից է կազմված՝ նախընտրական ծախսերի համար գումար է ստացել Ռուսաստանի գործընկերներից։
Թերթի հետ զրույցում ՀԿԿ ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Վազգեն Սարգսյանը հերքել է տեղեկությունը՝ նշելով, որ կուսակցությունն ունի 25 հազար անդամ, և այս անդամների տրամադրված գումարներով է ձևավորվել կուսակցության նախընտրական հիմնադրամի բյուջեն։
Թերթի տեղեկություններով՝ ՌԴ կոմունիստական կուսակցության ղեկավար Գենադի Զյուգանովն իր հայ գործընկերներին ֆինանսապես օգնել է, որպեսզի Հայաստանում իրենց գաղափարակիրները գոնե գոյություն ունենան։
«Կոմունիստներին օգնելը նաև ՌԴ իշխանությունների քաղաքականությունն է։ Չէ որ կոմունիստական գաղափարախոսությունն ասոցացվում է ՌԴ-ի հետ ու մեր երկրում դրա համակիրները համարվում են ռուսամետներ և Ռուսաստանի ազդեցությունը կրողներ»,-գրել է թերթը։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան