Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրություններում երեք թեկնածու կա
Արդեն երկար տարիներ Պոլսի հայ համայնքի լրջագույն խնդիրներից համարվող պատրիարքի ընտրությունների հետ կապված առաջին քայլն է իրականացվելու:
Մարտի 15-ին կայանալու են Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրություններ, որոնց արդյունքները նույն օրն էլ հրապարակվելու են: Տեղապահի ընտրություններում թեկանծություն են առաջադրել Գերմանիայի թեմի առաջնորդ Գարեգին Բեքչիյանը, Պոլսի Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանը և պատրիարքարանի հոգևոր խորհրդի նախագահ Սահակ Մաշալյանը:
«Ակոս»-ի հաղորդմամբ, տեղապահի ընտրությունները կայանալու են պատրիարքարանի 30 հոգևորականների փակ գաղտնի քվեարկությամբ:
Ընտրություններում ամենաշատ ձայներն ստացած թեկնածուն կընտրվի տեղապահ, ով կհամակարգի և կղեկավարի պատրիարքի ընտրությունների հետ կապված գործընթացը, ինչպես նաև մինչև նոր պատրիարքի ընտրությունները կիրականացնի պատրիարքարանի փաստացի ղեկավարման գործառույթները:
Փետրվարի 23-24 էին Մայր Աթոռում ձեռք բերված համաձայնությամբ՝ տեղապահի ընտրվելուց հետո Արամ Աթեշյանը կթողնի պատրիարքի փոխանորդի պաշտոնը:
Հարակից հրապարակումներ`
- Մայր Աթոռ. Տեղապահի ընտրությամբ դադարեցվում են Աթեշյանի լիազորությունները
- Տեր Վահրամ. Արամ և Սահակ Սրբազանները հաջորդ շաբաթ կժամանեն Էջմիածին
- «Ակոս». Արամ Աթեշյանն ու Սահակ Մաշալյանը հրավիրվել են Մայր Աթոռ Սբ. Էջմիածին
- Արամ Աթեշյանը Պոլսո հայոց պատրիարքի ընտրությունների համար դիմում չի ներկայացնի նահանգապետարան
- Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդը՝ թուրքական քարոզչության ամոթալի գործիք. Սասունյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան