Ռուսաստանն ու Իսրայելը «Հզբոլլահ»-ի դեմ գործողություն չեն քննարկում. Պեսկով
Ռուսաստանի և Իսրայելի միջև «Հզբոլլահ» շարժման ահաբեկիչների դեմ համատեղ գործողության բանակցություններ չեն ընթանում, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն։
«Ես չեմ կարող ինչ-որ կերպ մեկնաբանել այս տեղեկատվությունը, այն ոչ մի կերպ չի համապատասխանում իրականությանը։ Այս թեման չի քննարկվել, այդ մասին խոսք անգամ չի եղել»,- ասել է նա։
Պեսկովը նաև նշել է, որ Պուտինի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպման օրակարգում կլինեն անվտանգության, ինչպես նաև երկկողմ հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր։