Սիրիա. Զգուշացեք, երեխաներ են
Զինված հակամարտությունների պատճառով ամենից շատ տառապում է բնակչության ամենաչպաշտպանված շերտը: Սիրիայում յուրաքանչյուր չորրորդ երեխան գտնվում է հոգեկան խանգարման եզրին: Եվրանյուզի հաղորդմամբ, նման տվյալներ է հրապարակել Save the Children միջազգային կազմակերպությունը:
2011 թվականից Սիրիան լքել է մոտ 5 միլիոն մարդ: 13,5 միլիոն մարդ շարունակում է մնալ Սիրիայում և օգնության կարիք ունի: Նրանց կեսը երեխաներ են: Սիրիացիների մեջ (մինչև 12 տարեկան) արձանագրվում են թմրանյութ օգտագործելու, ինքնասպանության, ինքնավնասման բազմաթիվ դեպքեր: Մղձավանջներ, գիշերային անմիզապահություն, զայրույթ, ինքնասպանության մտքեր և դեպրեսիա... Այս բոլորի հետ բախվում են անչափահաս սիրիացիները:
Երեխաների մեծ մասը վախենում են խաղալ փողոցներում, հեռացել են դպրոցից, կամ ականատես են եղել իրենց հարազատների կամ ընկերոջ մահվանը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին