Պոլսահայ պատգամավորը մեջլիսում հիշեցրել է արևմտահայ ֆեմինիստ կանանց մասին
Թուրքիայի «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) կին պատգամավոր Սելինա Դողանը մեջլիսում խոսել է կնոջ նկատմամբ բռնության վերաբերյալ նոր օրենքի նախագծի մասին:
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, մեջլիսի լիագումար նիստում ելույթ ունեցած Դողանը ներկաներին հիշեցրել է արևմտահայ կին գրողների ու մտավորականների մասին, որոնք եղել են Թուրքիայի առաջին ֆեմինիստները:
Դողանը ցուցադրել է թուրքերենով տպագրված «Արդարության ճիչ» գիրքը, որը պատմում է ֆեմինիստ հայ գրողներ, մտավորականներ ու կանանց իրավունքների պայքարի ակտիվիստներ Էլբիս Գեսարեթյանի, Սրբուհի Դյուշափի, Զաբել Ասատուրի, Զաբել Եսայանի և Հայկանուշ Մարկի կյանքի ու գործունեության մասին:
Դողանը նշել է, որ այդ գիրքը կարևոր պատմական տեղեկություններ է պարունակում օսմանյան հասարակության շրջանում կանանց իրավունքների համար պայքարի վերաբերյալ: Դողանը թուրքական մեջլիսի անդամներին տեղեկություններ է տվել նշյալ կանանց գործունեության վերաբերյալ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան