Զավեն Իգիթյանին չհաջողվեց մեդալ նվաճել
Սլովենիայի Մարիբոր քաղաքում շարունակվում է հրաձգության Եվրոպայի առաջնությունը: Երիտասարդների պայքարում 10 մ օդամղիչ ատրճանակ մրցաձևում Հայաստանը ներկայացնող Զավեն Իգիթյանը որակավորման փուլում գրավել էր 7-րդ տեղը և իրավունք ստացել հանդես գալ եզրափակչին:
Այստեղ հայ մարզիկը հավակնում էր մեդալի, սակայն վերջնական արդյունքում զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը: Նույն մրցաձևում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Բենիկ Խլղաթյանը (22-րդ տեղ), որակավորման փուլի արգելքը չէր հաղթահարել:
Այսօր երիտասարդ աղջիկներից պայքարի մեջ մտել է Ալլա Պողոսյանը: 10 մ օդամղիչ հրացան մրցաձևի որակավորման փուլում նա ցույց է տվել 37-րդ արդյունքը: Այսօր խառը թիմային պայքարում 10 մ հրացան մրցաձևում կրակագիծ կելնեն երիտասարդներ Հայկ Բաբայանն ու Ալլա Պողոսյանը: