Առաջնության արդյունքներով ընտրված թաեքվոնդոյիստները կպատրաստվեն աշխարհի առաջնությանը
Երևանում ավարտվել է թաեքվոնդոյի մեծահասակների Հայաստանի առաջնությունը, որին մասնակցել են շուրջ 50 մարզիկներ՝ Երևան և Գյումրի քաղաքներից, ինչպես նաև ՀՀ Կոտայքի, Գեղարքունիքի, Արագածոտնի, Տավուշի, Սյունիքի, Արմավիրի մարզերից և Արցախից: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը:
Ըստ քաշային կարգերի` Հայաստանի չեմպիոններ են դարձել Տիգրան Գրիգորյանը (54 կգ), Գարեգին Մախմուրյանը (58 կգ), Սերգեյ Ավանեսովը (63 կգ), Սերգեյ Վարդազարյանը (68 կգ), Հենրիկ Բադալյանը (74 կգ), Դավիթ Վարդումյանը (80 կգ), Արսեն Գրիգորյանը (87 կգ) և Լեոնիդ Հարությունյանը (87+ կգ)։
Նշենք, որ առաջնության արդյունքներով ձևավորված թաեքվոնդոյի հավաքականը 2017 թ. ապրիլի 16-ից 17-ը Թեհրանում կմասնակցի միջազգային հեղինակավոր մրցաշարի, իսկ մայիսին՝ Հարավային Կորեայում անցկացվելիք աշխարհի առաջնությանը: