Զավեն Իգիթյանը դուրս է եկել եզրափակիչ փուլ
Սլովենիայի Մարիբոր քաղաքում ընթանում է հրաձգության Եվրոպայի առաջնությունը:
10 մ հեռավորությունից՝ հրացան, ատրճանակ, վազող թիրախ զենքաձևերից մասնակցում է 46 երկրի 577 մարզիկ:
Oդամղիչ հրացան, 10 մ, երիտասարդ տղաների պայքարում 57 մրցակցից Նարեկ Ադամյանը 615,4 միավորով գրավել է 31-րդ տեղը, Հայկ Բաբայանը 611,9 միավորով ՝ 49-րդն է, Վրեժ Թորոսյանը 607,6 միավորով ՝ 52-րդը: Վազող թիրախ, 10 մ, երիտասարդ տղաների պայքարում 14 մրցակցից Հովհաննես Խաչատրյանը, խոցելով 530 միավոր, գրավել է 13-րդ տեղը:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի լրատվության բաժինը, Զավեն Իգիթյանը օդամղիչ ատրճանակ երիտասարդ տղաների պայքարում 7-րդ հորիզոնականով անցել է եզրափակիչ փուլ:
Հիշեցնենք, որ Հայաստանից մրցմանը մասնակցում է 13 մարզիկ: ՀՀ հրաձգության հավաքականը Եվրոպայի առաջնությանը մասնակցում է գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի և ավագ մարզիչ Անդրանիկ Այվազյանի մարզչական ղեկավարությամբ: