Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը մարտական կազմով մեկնեց Թուրքիա
Ծաղկաձորյան ուսումնամարզական հավաքի ավարտից անմիջապես հետո ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Ստամբուլ, որտեղ մարտի 9-ից 14-ը մասնակցելու է միջազգային ավանդական հեղինակավոր մրցաշարի:
Ինչպես տեղեկացնում է ՀԱՕԿ-օ լրատվության բաժինը, հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Մկրտչյանը, որի համար հավաքականի ղեկին սա առաջին միջազգային փորձությունն է, ընտրանին համալրել է ուժեղագույն կազմով:
Թուրքիա են մեկնել 57 կգ քաշային Գարիկ Բարսեղյանը, 61 կգ՝ Վոլոդյա Ֆրանգուլյանը, 65 կգ՝ Նարեկ Սիրունյանը, 70 կգ՝ Վալտեր Մարգարյանը, 74 կգ՝ Գրիգոր Գրիգորյանը և Վարուժան Կոջոյանը, 86 կգ՝ Վահե Թամրազյանը, 97 կգ՝ Գեորգի Կետոևն ու Շամիր Աթյանը, 125 կգ՝ Անդրանիկ Գալստյանը: