Արծվիկ Մինասյանը՝ Սևանի սառցակալման հետևանքով թռչունների անկման մասին
Սևանի սառցակալման հետևանքով Կարմիր գրքում գրանցված թռչուններ են անկել: Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ բնապահպանների կողմից նման հազանգ ու մտահոգություն են ստացել:
«Ներկայում հարցը ակտիվ քննարկման փուլում է բնապահպանների ակտիվ մասնակցությամբ»,-ասաց նախարարը:
Անդրադառնալով հնչած այն կարծիքին, թե նախարարության մասնագետնեը լուրջ չեն վերաբերվել «Հիդրոմետ» կանխատեսումներին, Մինասյանն արձագանքեց.
«Մենք բոլորս պետք է ըմբռնենք յուրաքանչյուր գերատեսչության լիազորությունները: Այդ լիազորությունների շրջանակում բնապահպանության նախարարությունը պետք է ունենա անհրաժշետ ֆինանսական ռեսուրսներ, որպեսզի, օրինակ, իրականացնի սառցահատման աշխատանքներ, բացի այն անհրաժեշտ կենսատարածքը, որպեսզի թռչունները կարողանան օգտվել պաշարաններից, կամ իրականացնի թռչուններին կերակրելու համար անհրաժեշտ գնումներ և այլն»,-ասաց գերատեսչության ղեկավարը:
Մինասյանն ասաց, պետք չէ նման հարցերը քաղաքականացնել:
«Թող որևէ մեկն ասի, որ մեզ ժամանակին ահազանգել են, մենք ընթացք չեն տվել»,-ասաց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան