Նեյմար. «Մեսսին կերկարաձգի պայմանագրի ժամկետը»
«Բարսելոնի» հարձակվող Նեյմարը վստահ է, որ իր թիմակից Լիոնել Մեսսին կշարունակի հանդես գալ կատալոնյան թիմում: Այս մասին տեղեկացնում է «Mundo Deportivo»-ն:
«Մեսսին կերկարաձգի պայմանագրի ժամկետը, դա հաստատ է: Ինչ վերաբերում է ինձ, ապա ես երջանիկ եմ «Բարսելոնում», ինչպես և թիմակիցներս: Գնալով ավելի ու ավելի լավն եմ դառնում»,- ասել է Նեյմարը:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլում «Բարսան» 6:1 հաշվով առավելության էր հասել ՊՍԺ-ի նկատմամբ` նվաճելով քառորդ եզրափակչի ուղեգիր: Նեյմարը հանդիպման հերոսներից մեկն էր, ով թիմի կազմում դարձել էր 2 գոլի հեղինակ: