Մեկնարկել է սպառողի շաբաթ միջոցառումների շարքը
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը և «Օքսֆամ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան գրասենյակը, կարևորելով սպառողների իրավունքների պաշտպանությունը և այդ մասին հանրության իրազեկության մակարդակի բարձրացումը, հայտարարել են սպառողի շաբաթ:
ՍԱՊԾ մամուլի ծառայությունից հայտնում են, որ մարտի 9-ից մեկնարկող շաբաթվա ընթացքում կկազմակերպվեն սննդամթերքի անվտանգության ոլորտում սպառողների իրավունքների պաշտպանությանն ու իրավունքների մասին իրազեկմանն ուղղված միջոցառումներ:
Մասնավորապես՝ hեռուստատեսությունների տարբեր ծրագրերում ՀՀ ԳՆ ՍԱՊԾ մասնագետները կխոսեն սպառողների իրավունքների, դրանց իրացման ուղիների մասին, կհեռարձակվեն սննդամթերքի անվտանգությանն ու վերահսկողությանը վերաբերող՝ սոցիալական և տեղեկատվական հոլովակներ, քարոզչական տեսաբացիկներ, կանցկացվեն սննդամթերքի անվտանգությանը նվիրված դասաժամեր մայրաքաղաքի դպրոցներից մեկում (կտարածվեն երեխաների համար արգելված սննդամթերքի վերաբերյալ պատկերավոր տեղեկատվական թերթիկներ) և Երևանի պետական համալսարանում` երիտասարդ լրագրողների համար:
Շաբաթը կեզրափակվի մարտի 15-ին՝ Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրը. պետական կառույցների, միջազգային կազմակերպությունների, ԵԱՏՄ-ի, գործընկեր կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ կանցկացվի սպառողների իրավունքների պաշտպանությանը նվիրված ֆորում:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան