«Հայկական վերածնունդ»-ն այսօր Արաբկիրում էր
«Հայկական վերածնունդ» կուսակցության այսօրվա նախընտրական հանդիպումն Երևան քաղաքի Արաբկիր համայնքում էր։ Կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը ներկայացրեց թիվ 2 ընտրատարածքում (Դավթաշեն և Արաբկիր վարչական շրջաններ) առաջադրված իրենց թեկնածուներին։ Այս ընտրատարածքում ՀՎԿ-ից առաջադրվել է Կարինե Հակոբյանը, Արմեն Ավագյանը, Սուրեն Գրիգորյանը, Հայկ Արամյանը, Մուշեղ Տերյանը։
«Ես ասում եմ, որ 18 տարեկանները չպետք է կանգնեն սահմանին, սա փաստարկված մոտեցում է, մեր ծրագրերը բերելու են մասնագիտացված բանակի: Ես քաջածանոթ եմ այս ոլորտի խնդիրներին, գիտեմ Հայաստանի բյուջետային խնայողություններն ու ծախսերն անգիր, ուսումնասիրել եմ աշխարհի փորձը: Մենք կարող ենք ունենալ պրոֆեսիոնալ բանակ։ Մեր երկրի ներսում մենք կաղում ենք, տարածաշրջանում կաղում ենք, աշխարհում կաղում ենք: Մենք պետք է ամուր կանգնենք, դրա համար պետք է քաղաքական դաշտ մտնենք գրագետ մարդիկ»,-ասաց Արթուր Բաղդասարյանը։
ՀՎԿ-ից պատգամավորության թեկնածու Կարինե Հակոբյանի խոսքով՝ իրենց ծրագիրն իրականում շատ իրատեսական է։
«Սովորաբար ասում են՝ պետք չէ խոստումներ տալ, ես գտնում եմ, որ անհրաժեշտ է խոստումներ տալ, իսկ որպեսզի դուք իմանաք խոստումներ տվող ուժը կատարելու է դրանք թե, ոչ, պետք է նայել նրա գործունեությանը հատկապես այն ժամանակ, երբ նա եղել է իշխանության մեջ։ Ծրագրի 30 քայլին պետք է ծանոթանալ և տեսնել, որ դրանք ոչ թե հռչակագրի բնույթ են կրում, այլ դրանց հիմքում դրված են հաշվարկներ։ Ասում են՝ ՀՎԿ ծրագրում չկա Արցախի հարցի լուծման բանալին, ես գտնում են, որ եթե այդ 30քայլերն իրականանան, Արցախի հարցն ինքնստինքյան կլուծվի»,-եզրափակեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Բաղդասարյանը ծաղկահովիտցիներին խոստանում է «հույս, լույս ու փոփոխություն»
- Բիշարյան. Կանայք պետք է որոշումներ կայացնողներ լինեն
- Արթուր Բաղդասարյան. Փառք ու պատիվ այն կնոջը, որ այսօր հինգ երեխա է լույս աշխարհ բերում
- Արթուր Բաղդասարյանը ներկայացրեց ՀՎԿ 30 քայլանոց նախընտրական ծրագիրը
- Գրավ եմ տվել, որպեսզի ազատ արձակեն «Հաց բերողին». Բիշարյան
- «Հայկական վերածնունդը» ԿԸՀ ներկայացավ 300 հոգանոց ցուցակով
- «Հայկական վերածնունդ»-ի համամասնական ցուցակը կգլխավորի Արթուր Բաղդասարյանը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան